ԽՍՀՄ Կապի միջոցների նախարարության 10.04.1987թ. թիվ 165Ս հրամանով, նախկին Փ/Ա-ՅՈՒ-9316 Կոմենտեռնի անվան ԳՀԻ գործարանը վերանվանվել է <<Արաքս>> Կոմուտացիոն տեխնիկայի գործարանի, իսկ ՀՀ Արդյունաբերության Նախարարության 17.11.1996թ. թիվ 223-Հ հրամանով <<Արաքս>> Կոմուտացիոն տեխնիկայի գործարանը վերանվանվել է <<Արաքս>> գործարանի:

     <<Արաքս>> ՓԲԸ ստեծվել է ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության 1994թ-ի մայիսի 6-ի որոշմամբ հաստատված պետական ձեռնարկությունների գույքի մասնակի, անհատույց սեփականաշնորհման և այդ ձեռնարկությունների վերակազմավորելու կարգի համաձայն <<Արաքս>> գործարանի պետական ձեռնարկության վերակազմավորման հիման վրա:

     <<Արաքս>> ՓԲԸ իրավահաջորդը <<Արաքս>> բաց բաժնետիրական ընկերությունն է 15.02.2001թ. :